Պարզվել է, որ 2020թ. պետական մարմինների եւ հաստատությունների մոտ կեսը Հայաստանում աուդիտ չի անցել, ինչն, անկասկած, մտահոգություն է առաջացնում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում հունիսի 1-ին ասաց հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը։

Ընդ որում՝ նրա խոսքով,  ծրագրային բյուջետավորման ոլորտի հետազոտությունները ցույց են տվել, որ ծրագրային միջոցառումների 17,7 տոկոսը դեռեւս որեւէ արտադրական կամ ոչ ֆինանսական ցուցանիշների չի հասել, դրա համար էլ այդ միջոցների արդյունավետությունը չի կարող գնահատվել դրանց չափելիության բացակայության պատճառով։ «Բացի այդ, մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներով Հայաստանը ցածր պարտքային բեռնվածություն ունեցող երկրներից անցում է կատարել միջին պարտքային բեռնվածություն ունեցող երկրների խումբ»,- տեղեկացրել է Յոլյանը։