«Պետբյուջեի մասին» օրենքով նախատեսված ընդհանուր ավելի քան 67.3 մլրդ դրամի 109 միջոցառում չի իրականացվել: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Այլ կերպ ասած, ինչպես նշեց պաշտոնյան, այս ուղղություններով ֆինանսավորում չի եղել: «Ճշգրտված ծրագրի համեմատ 68 միջոցառման փաստացի իրականացումը 50 տոկոսից պակաս էր, ինչը տարեկան ճշգրտված ծրագրից 24.6 մլրդ դրամի շեղման է հանգեցրել»,- պարզաբանեց Յոլյանը:
Բացի այդ, 17 միջոցառում նախատեսված չի եղել օրենքով, եւ Կառավարությունը, ճշգրտված ծրագրի համաձայն, դրանց համար բյուջե է սահմանել 1.5 միլիարդ դրամի չափով, սակայն հետո դրանց մասով վճարումներ չեն կատարվել: Այսինքն դրանք փաստացի երբեք չեն իրականացվել:




























