ՀՀ պաշտպանության նախարարությունը 2020 թվականին ավելացրել է պաշտպանական ծախսերը 26 տոկոսով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Այսպես, բյուջեի կազմման կանոնների համաձայն՝ պաշտպանական ծախսերի պետք է հաջորդ տարի կանխատեսվող ՀՆԱ-ի 4 տոկոսը: Ելնելով դրանից՝ տվյալ ծախսերը նախատեսված են 307 մլրդ դրամի չափով  (ՀՆԱ 4,3%, մոտ 590 մլն դոլար):

«Տարվա արդյունքներով ՝ կապված ռազմական դրության հետ, ծախսերը կազմում են մոտ 387,5 մլրդ դրամ (մոտ 745 մլն դոլար)»,-ասաց նախարարի պաշտոնակատարը: