Ոստիկանությունում բարձր աշխատավարձերի մասին հայտարարություններն անհիմն են: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունում միջին աշխատավարձը կազմում է 281 հազար դրամ: 2019-ի դրությամն աճել է գրեթե 2000 դրամով:
«2018 թվականի համեմատ աշխատավարձն ավելացել է 40 հազար դրամով: «Մաքուր» միջին աշխատավարձը կազմում է մոտ 216 հազար դրամ»,-նկատեց Ֆիդանյանը:
Բացի այդ, նա պարզաբանեց, որ ոստիկանները եւս սկսել են պարգեւավճարներ ստանալ հանցանքի բացահայտման համար: Ընդհանուր առմամբ տվյալ պահին նման փոխհատուցումներ են ստանում մոտ 700 աշխատակիցներ: Միջինում խոսքը 130 հազար դրամի մասին է:




























