Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող 16 անձ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։

Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցման պահանջով քաղաքացիները Կառավարության առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում։