Ադրբեջանը հայերի նկատմամբ ատելությամբ լի սերունդ է դաստիարակել եւ հպարտանում է դրանով: Այս մասին «Մեդիա կենտրոնում» քննարկումների ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմենի խորհրդական Սերգեյ Ղազինյանը:

Ղազինյանը հիշեցրեց, թե ինչ մեծարանքով դիմավորեցին Ռամիլ Սաֆարովին Բաքու վերադառնալիս: «Ադրբեջանի օմբուդսմենը նույնպես միացավ գովեստին: Նախագահը հայտարարեց, որ հպարտ է հայատյաց մի ամբողջ սերունդով: Այդ սերունդը լուրջ վտանգ է ներկայացնում բոլոր հայերի համար, ովքեր կարող են հայտնվել նրանց իշխանության տակ: Դա հաստատվում է փաստերով. 2016-ին տարեցների սպանությունը Թալիշում, վերջին պատերազմի փաստերը: Դա վկայում է այն մասին, որ բանտարկյալների նկատմամբ, հատկապես՝ նրանց, ում ասին նրանք լռում են, Ադրբեջանի իշխանությունները կաշկանդված չեն իրենց վերաբերմունքի հարցում»,- ասաց Ղազինյանը: