Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններ հստակ ատելության քարոզ են։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես այդ «ոհմակի ատամները ջարդել» հայտարարությունից հետո այն ուղարկել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան հարցով զեկուցողներին։ Երբ իրենք խոսում են հանդուրժողականության մթնոլորտի մասին, պետք է հասկանան այս ծանրաստիճան գերէմոցիանալ վիճակում ցանկացած խոսք կարող է պայթյուն առաջացնել։
Եթե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է իր քարոզարշավը սկսում ատելության խոսքով, ինչը, բնականաբար, իր մշտական թրենդի մեջ է, ապա մենք այն բանի համար ենք, որ այդ մասին բարձրաձայնենք»,- ասաց նա։





























