Թուրքական լիրան չորեքշաբթի կրկին ընկել է ցածր մակարդակի այն բանից հետո, երբ նախագահ Թայիփ Էրդողանը կենտրոնական բանկի կառավարչին կոչ արեց կրճատել տոկոսադրույքներն առաջիկա երկու ամիսներին՝ չնայած աճող գնաճին, որը վերջին հարվածը դարձավ կենտրոնական բանկի հեղինակությանը:

Ներկայումս լիրան ամենավատ ցուցանիշներն է ցուցադրում զարգացող շուկաներում, հիմնականում՝ դրամավարկային քաղաքականությանը քաղաքական միջամտության պատճառով: Մինչեւ իր կորուստների մեծ մասի փոխհատուցումն արժույթը նախնական աճուրդներին ընկել էր մոտ 4 տոկոսով եւ կազմել 8.88 դոլար, փոխանցում է Reuters-ը:

Ներդրողների հետ զրույցի ընթացքում Կենտրոնական բանկի ղեկավար Սահապ Քավչօղլուն փորձեց մեղմել քաղաքականության վաղաժամ մեղմացման հետ կապված մտավախությունները՝ ասելով, որ դրանք «արդարացված չեն»:

Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը երկու տարվա ընթացքում կտրուկ աշխատանքից հեռացրեց բանկերի երեք ղեկավարներին, շատ վերլուծաբաններ ասում են, որ Էրդողանը, այլ ոչ թե Քավչօղլուն է ի վերջո սահմանում է տոկոսադրույքները:
«Այսօր ես խոսեցի կենտրոնական բանկի կառավարչ հետ. մենք անշուշտ պետք է իջեցնենք տոկոսադրույքները»,- երեքշաբթի ուշ երեկոյան պետական ​​TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Էրդողանը:

Վերլուծաբանները նշում են, որ Էրդողանի կողմից դրամավարկային խթանման հաճախակի կոչերը, երկնիշ գնաճը եւ կենտրոնական բանկի ղեկավարության արագ փոփոխությունը խարխլել են վստահությունը քաղաքականության նկատմամբ եւ տնտեսությունն ավելի խոցելի են դարձրել ֆինանսական ճգնաժամի առջեւ:

«Էրդողանը դառնում է անհամբեր (եւ) բաց եւ պարզ կերպով... ճնշում է գործադրում կենտրոնական բանկի իր կառավարչի վրա»,- ասել է Commerzbank-ի վերլուծաբան Էսթեր Ռայխելտը: