Հունիսի 2-ին Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) Ֆինանսական ինստիտուտների գծով տնօրեն Հուիբ Յան դե Ռույտերին և Գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Բրամ Ռեյնենին։

ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում դեսպան Բալայանը գոհունակություն է հայտնել Հայաստանում FMO-ի ներգրավվածության շեշտակի աճի կապակցությամբ՝ կարևորելով վերականգնվող էներգետիկայի, նորարար գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության ընլայնումը։

Հանդիպմանը քննարկվել են վերոհիշյալ ոլորտներում FMO-ի կողմից գործունեության ընդալայնման հնարավորությունները: