Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են BMW X5 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, որոնք այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:





























