ԱՄՆ-ը 100 ավիառումբ է պահում Եվրոպայի եւ Թուրքիայի բազաներում, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Համբուրգի համալսարանի Խաղաղության հետազոտության եւ անվտանգության քաղաքականության ինստիտուտի (ISFH)՝ այս թեմային նվիրված կայքին:

Նշվում է, որ Գերմանիայում՝ Բուշելի ավիաբազայում 20 ավիառումբ է տեղակայված: Եվս 20 միջուկային ավիառումբ տեղակայված է Բելգիայում գտնվող Կլյայն-Բրոգել ավիաբազայում, Նիդեռլանդներում՝ Վոլկելում, Իտալիայում ՝ Ավիանո եւ Գեդի Տորեում, եւ Թուրքիայում՝ Ինջիրլիքում: Ընդհանուր առմամբ, խոսքը հարյուր ավիառումբի մասին է:  

Ընդգծվում է, որ Գերմանիայի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում երկրում միջուկային զենքի առկայությունը, սակայն առաջատար փորձագետներըեն ամերիկյան միջուկային ռումբերի քանակը գնահատում են 20 միավոր:

ԳԴՀ-ի ընդդիմադիր կուսակցությունները երկար տարիներ պահանջում են դուրս բերել ԱՄՆ-ի միջուկային զենքը Գերմանիայից: Բացի այդ, նախկինում մի շարք սոցհարցումներ ցույց են տվել, որ գերմանացիների մեծամասնությունը նույնպես աջակցում է երկրից ամերիկյան միջուկային զենքի դուրսբերումը: