Xiaomi-ն պատասխանել է ընկերության սմարթֆոնների սպառողների հարցերին եւ խոստացել է բարելավել ծառայությունը: Ընկերության պատասխանը երկրպագուների նախկինում հրապարակված բաց նամակի հետ միասին տեղադրված է կայքում։
Չինական կորպորացիայի ներկայացուցիչները նշել են, որ Xiaomi-ն գնահատում է օգտագործողների վստահությունն ու աջակցությունը եւ փորձում է հուսախաբ չանել երկրպագուներին: Ընկերությունը հաստատել է, որ Xiaomi սմարթֆոնների աջակցությունը ներկայումս լավագույն մակարդակի վրա չէ, քանի որ մասնագետները ստիպված են հեռախոսի տարբերակները հարմարեցնել տարբեր շուկաներին:
Հաղորդագրության մեջ հիշատակվում է MIUI-ն, որն օգտագործվում է որպես Android-ի համակարգային թաղանթ եւ մատակարարվում է Xiaomi, Redmi ու Poco ընտանիքների սմարթֆոններին: «Պարբերական ջանքեր են պահանջվում համակարգի աշխատանքը անընդմեջ օպտիմալացնելու համար, եւ ժամանակ՝ սարքը սարքի ետեւից թարմացումները տեղադրելու համար»,- նշել են ընկերությունում` ի պատասխան սպառողների բողոքների:
Xiaomi-իի ներկայացուցիչները նաեւ հայտարարել են, որ MIUI-ն ընկերության առաջին արտադրանքն է բջջային հատվածում. «Մենք մեր էկոհամակարգի արտադրանքը սմարթֆոնների հետ միասին բերել ենք համաշխարհային շուկաներ՝ որակյալ տեխնոլոգիան բոլորին հասանելի դարձնելու համար»: Կորպորացիան օգտվողներին խնդրել է համբերատար լինել եւ խոստացել է բարելավել ծառայությունը ամբողջ աշխարհում:
Xiaomi-ին ուղղված բաց նամակը մայիսին է հրապարակվել: Դրանում օգտվողները բողոքում են Չինաստանից դուրս սմարթֆոնների եւ MIUI-ի համաշխարհային աջակցության որակից: Նամակում ասվում է նաեւ, որ կորպորացիան կարող էր կենտրոնանալ աջակցության որակի վրա` ամեն տարի մեծ թվով սարքեր թողարկելու փոխարեն: Այս ակնարկը գրելու պահին նամակը ստորագրել էին ավելի քան յոթ հազար օգտագործողներ:





























