Բելառուսում Օրշայի շրջանային դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել օրենքով գող Մումուին` 2020 թվականի գարնանը Մորոզիկ անունով գողականի վրա հարձակման համար, հայտնում է «Բելտելեռադիոընկերությունը»:
Ըստ ՆԳՆ-ի` 2020 թվականի ապրիլի 2-ին Օրշայում անհայտ անձինք հարձակվել էին Մորոզիկի վրա: Տեղական ակումբում նրա ծեծը տեսաձայնագրվել էր տեղախցիկների կողմից:
Կադրերում երեւում են հատուկ ջոկատայինների զինվորները, որոնք բերման են ենթարկում Մումուին: Այնուհետեւ երեւում է, որ երեք տղամարդ ծեծում են մեկին:
Ներքին գործերի նախարարությունում գողականի վրա հարձակումը կապում էին քրեական աշխարհում ազդեցության ոլորտների վերաբաշխման հետ: Մումուի հանցակիցը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, մյուս հանցակցին վերջերս էին ձերբակալել Կիեւում, այժմ որոշվում է նրա` Բելառուս արտահանձնման հարցը:





























