«Միացյալ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին  կայացած ասուլիսի ժամանակ նշեց կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

Նա ներկայացրեց իր այդ որոշման պատճառները՝ հավելելով, որ իրենց կուսակցության գործունեությունը շարունակվում է. «Նման կրկեսի մենք սկզբունքորեն չենք մասնակցելու: Մենք գրավի գումարը վճարել ենք, բայց սկզբունքային որոշում է կայացվել, որ այս ընտրությունները վտանգավոր են համայն հայության համար: ԱԺ-ի խեղկատակ ընտրություններին չմասնակցելը չի նշանակում, որ մեր քաղաքական ուժը դուրս է գալիս քաղաքականությունից», – նշեց Թարվերդյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ իրենք ոչ մեկին չեն սատարելու: