Ս-400-ի ռուս մասնագետները վերադառնում են հայրենիք պլանային կարգով, նրանք չեն արտաքսվել Թուրքիայից : Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Իզվեստիա պարբերականը:

Նա հերքել է տեղեկությունները զինվորականների արտաքսման մասին եւ հայտարարել, որ ռուսական ծառայությունները այդ իրավիճակի հարցով բացատրություն են տվել:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ՌԴ կուղարկի Ս-400-ի մասնագետներին: Նա հայտարարել է, որ Անկարան անթույլատրելի է համարում այլ երկրների՝ Ս-400 չկիրառելու պահանջները: