Ներկայումս տնտեսական աճը կանխատեսվում է ավելի քան 1,4%: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա բացատրեց, որ դա ավելի բարձր է, քան այն ցուցանիշները, որոնք կանխատեսվել էին ավելի վաղ:
«Առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը կազմել է ոչ թե մինուս 6%, ինչպես ակնկալվում էր, այլ մինուս 2%: Ծառայությունների ոլորտն ու փոխանցումները աշխուժանում են: Տնտեսությունը սկսել է շնչել»,- ասաց Գալստյանը:
Նա արձանագրեց, որ համաշխարհային շուկաներում գներն աճում են: «Մինչեւ տարեվերջ ինֆլյացիայի տեմպերը կարող են աճել»,- եզրափակեց Կենտրոնական բանկի ղեկավարը:





























