Գյումրու «Շիրակ» օդանավակայանում հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Քաղաքացիական կոմիտեից։

««Շիրակ» օդանավակայանի աերոդրոմի վազքուղու արհետսական ծածկույթի կապիտալ վերանորոգման նպատակով ս.թ. հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը դադարեցվելու օդանավակայանի շահագործումը, ինչի մասին միջազգային ստանդարտներին համաձայն հրապարակվել է աերոնավիագացիոն տեղեկատվություն (NOTAM):

Հարկ է նշել, որ վազքուղու արհետսական ծածկույթի վերջին կապիտալ վերանորոգումն իրականացվել է 2007 թվականին եւ ներկայիս վերանորոգումը պայմանավորված է ծածկույթի ֆիզիկական մաշվածությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։