ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկնապատկել է Չինաստանի ընկերությունների ցանկը, որոնց բաժնետոմսերն արգելված է ձեռք բերել ամերիկացիների ներդրողների համար: Հարվածը հասցրել են ՉԺՀ ռազմարդյունաբերության խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ուղղությամբ, այդ թվում «սեւ ցուցակում» է հայտնվել Huawei էլեկտրոնիկայի արտադրողը, նշված է Սպիտակ տան կայքում, հաղորդում է Lenta-ն:

Վաշինգտոնն ուժգնացրել է Պեկինի դեմ հակազդումը՝ ընդլայնելով ՉԺՀ-ի՝ ներդրումների համար արգելված կազմակերպությունների ցանկը՝ 31-ը հասցնելով 59-ի: Այդպես ԱՄՆ ներկայիս նախագահը շարունակել է Դոնալդ Թրամփի տակտիկան՝ ուժգնացնելով չինական ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը, որոնք, Սպիտակ տան հայտարարմամբ, կապված են պաշտպանության եւ լրտեսության հետ:

«Նոր հրամանն ուղղված է նրան, որպեսզի չինական ընկերություններին ուղղված ամերիկյան ներդրումների հոսքը կրճատվի. խոսքը վերաբերում է չինական ընկերություններին, որոնք ձախողում են Միացյալ Նահանգների եւ մեր դաշնակիցների արժեքները կամ անվտանգությունը»,-ասված է Ջո Բայդենի փաստաթղթում:

Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի օգոստոսի 2-ից:

ԱՄՆ-ի համար անցանկալի կազմակերպություններն են նաեւ Չինական պետական ռազմարդյունաբերական ընկերությունը, Չինական օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան, Չինաստանի ազգային միջուկային եւ նավթային ընկերությունները եւ այլն:

ԱՄՆ-Չինաստանի հակազդումն ընթանում է արդեն մի քանի տարի: Պենտագոնը նշել է շահերի բախման հիմնական ոլորտները՝ միջազգային կարգին եւ տնտեսությանը վերաբերող: Ընդ որում՝ ԱՄՆ ՊՆ-ն համոզված է, որ պետությունները պետք է խուսափեն ռազմական լարվածությունից: