Զորքերի հայելային դուրսբերումը չի ապահովի Հայաստանի քաղաքացիների իրավունքների վերականգնումը: Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Նույնը վերաբերում է դիտորդների տեղակայմանը», - հավելել է նա:
Թաթոյանը հիշեցրել է, որ Սեւ լիճը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում ջրային ռեսուրսների տեսանկյունից:
«Շատ վատ է, որ մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Սահմանազատման եւ սահմանագծման պայմաններում մենք իրավունք չունենք ամեն ինչ դիտարկել քաղաքական եւ ռազմական հարթություններում: Պետք չէ մոռանալ, որ այնտեղ մարդիկ են ապրում: Ստացվում է, որ սխալ խնդիրներ ենք վերհանում, իսկ հետո ասում, որ դրանք չեն լուծվում: Հակառակ դեպքում կպարզվի, որ պետությունը չի կատարում քաղաքացիներին պաշտպանելու իր պարտավորությունները», - ասել է ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ վերջերս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հայ-ադրբեջանական զորքերը հայելային սկզբունքով հեռացնել սահմանից եւ այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել:





























