ՆԱՏՕ-ն հավատում է Ռուսաստանի հետ երկխոսությանը, քանի որ անհրաժեշտ է համարում այդ երկրի հետ լավ հարաբերությունների կառուցումը: Այս մասին ուրբաթ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը՝ հունիսի 14-ին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ հանդես գալով «ՆԱՏՕ-2030. տրանսատլանտյան օրակարգ ապագայի համար» ելույթով: Միջոցառումն անցկացվել է առցանց՝ Միջազգային հարաբերությունների հարցերով Գերմանիայի խորհրդի եւ Բրուքինգսի ինստիտուտի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:  

«Մենք հավատում ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը, մասամբ այն պատճառով, որ պետք է լավ հարաբերություններ կառուցենք Ռուսաստանի հետ, քանի որ նա մեր հարեւանն է», - ասել է Ստոլտենբերգը:

Միաժամանակ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ դաշինքը շարունակելու է հավատարիմ մնալ Ռուսաստանի նկատմամբ երկակի մոտեցմանը: «Համոզված եմ, որ մենք շարունակելու ենք հետեւել զսպման եւ երկխոսության մեր երկակի մոտեցմանը, քանի որ տարաձայնությունները քննարկելու համար մեզ երկխոսություն է հարկավոր», - հավելել է նա:

Ակնկալվում է, որ հունիսի 14-ին կայանալիք գագաթաժողովում դաշինքը կհաստատի «ՆԱՏՕ-2030» նոր հայեցակարգը, որում, մասնավորապես, կսահմանվեն Ռուսաստանի հետ հարաբերություններում մոտեցումները: