Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում «արդարադատության գլխավոր նահանգներ» ստեղծելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համապատասխան որոշումը կայացել է դատարանում վճռաբեկ դատարանի առաջին նախագահի եւ գլխավոր դատախազի հետ Ֆրանսիայի առաջնորդի հանդիպումից հետո: Հանդիպման մասնակիցները քննարկել են իրավական համակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել են անվտանգության խնդիրների վերաբերյալ քաղաքացիների մտահոգություններին:

«Հանրապետության նախագահը որոշում է կայացրել ստեղծել արդարադատության գլխավոր նահանգներ: Նա... հայտարարել է, թե ցանկանում է, որ արդարադատության նախարարը տարեկան հաշվետվություն ներկայացնի խորհրդարանում` կառավարության քրեական քաղաքականության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում այս կառույցի աշխատանքի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվում, բայց BFMTV հեռուստաալիքը տարածել է չհաստատված հաղորդագրություններ այն մասին, որ «արդարադատության գլխավոր նահանգները» կբացվեն այս տարվա հոկտեմբերին: