Համաշխարհային շուկաներում նավթի գները երկուշաբթի փոփոխություններ են կրել  տարբեր ուղղություններով` Հունաստանին ֆինանսական աջակցության նոր փաթեթի տրամադրման ականկալիքների հետ կապված:

Brent Crude Oil մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում բարձրացել են 0,87  դոլարով եւ հասել 105,99   դոլարի` մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի թեթեւ նավթի  օգոստոսյան  ֆյուչերսները նվազել են 0,55  դոլարով, հասնելով 90,61 դոլարի` մեկ բարելի դիմաց: