Հարավային Աֆրիկայում հայտնաբերված եւ ստորին դեւոնի հետ կապ ունեցող բույսերի հնագույն քարացուկների հետազոտությունը վկայում է ամայի մայրցամաքներից կանաչ հողին անցման մասին, որը մենք գիտենք այսօր, գրում է Planet Today-ը՝ հղում կատարելով Scientific Reports գիտական ամսագրին։
Հողի կանաչապատումը բույսերով տեղի է ունեցել բավական երկար, եւ այդ գործընթացում նախկին ջրիմուռներն աստիճանաբար ձեռք էին բերում կանգնելու, շնչելու եւ իրենց սպորները տարածելու կարողություն։ 2015թ. Հարավային Աֆրիկայի Մպոֆու ամբարտակի ընդլայնման ժամանակ մասնագետները հայտնաբերեցին բույսերի քարացուկներ երկրաբանական շերտերում, որոնք վերաբերում էին ստորին դեւոնին, որը ձգվել 420 եւ 410 մլն տարի առաջ։ Երկրի վրա բույսերի տարածումը կարեւորագույն պրոցեսներից մեկն է, որին ենթարկվել է մեր մոլորակը։ Օրդովիկյան ժամանակաշրջանից, որն սկսվել է 480 մլն տարի առաջ, կանաչ ջրիմուռները սկսել են աստիճանաբար հարմարվել ցամաքի կյանքին, ինչն օգնել է, որպեսզի մանրադիտակային կյանքն ի հայտ գա Երկրի վրա։ Լիեժի համալսարանի էվոլյուցիայի եւ բազմազանության դինամիկայի լաբորատորիայի պալեոկենսաբան Սիրիլ Պրեստիանին ընդգծել է, որ այդ բուսաշխարհը հատկանշական է հայտնաբերված նմուշների մեծ քանակության պատճառով։ Եվ չնայած հայտնաբերված նմուշները չեն գերազանցում 10 սմ-ն (բարձրություն), դրանք թույլ են տալիս մեզ այսօր պատկերացում կազմել, թե ինչպիսին էր աշխարհը, երբ ոչ մի կենդանի դեռ չէր շնչում։





























