Լիբիայի իշխանությունները մտադիր են դատական կարգով հայց ներկայացնել ՆԱՏՕ-ի դեմ: Երկրի արդարադատության նախարարության կարծիքով, ՆԱՏՕ-ի գործողությունը Լիբիայում «ռազմական հանցագործություն» է, որը պետք է քննարկվի Միջազգային քրեական դատարանում:

Նման որոշում է կայացվել` ի պատասխան Միջազգային քրեական դատարանի` նախօրեին կայացված որոշման, ըստ որի, թույլատրվում է ձերբակալել Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին: Լիբիայում հայտարարել են, թե այդ օրդերը «իրավաբանական ուժ չունի»:

«Լիբիան չի ընդունում ՄՔԴ որոշումը, որը զենք է Արեւմուտքի ձեռքին` Երրորդ աշխարհի առաջնորդներին պատժելու համար»,- ասել է Լիբիայի արդարադատության նախարար Մոհամմեդ ակ-Քամուդին: