Երեւանում հունիսի 27-ին ժամը 11:00-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Էրեբունի փողոցում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի փողոցի 16/1 շենքի դիմաց 43-ամյա Սուսաննա Բաղդասարյանը, ով աշխատում է «Հայպետֆիլհարմոնիայում» որպես գլխավոր հաշվապահ, վարեկով իր «Սուզուկի Գրանդ Վիտարա» մակնիշի 14 ՍՏ 008 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 54-ամյա Փառանձեմ Մանուկյանին, ով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կնետրոն:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը: