Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը (ԻԿԿ) նոր անուն է ստացել. Այսուհետ այն կկոչվի Իսլամական համագործակցության կազմակերպություն: Այս մասին Աստանայում հայտնել է ԻԿԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Երժան Կազիխանովը, հաղորդում է Trend-ը:
Բացի այդ, նա նա ներկայացրել է կազմակերպության նոր էմբլեմը, որն ավելի վաղ հաստատվել էր ԻԿԿ քարտուղարության կողմից:
ԻԿԿ-ն մահմեդական միջազգային կազմակերպություններից ամենամեծը եւ ամենաազդեցիկն է: Ներկայումս այն միավորում է 57 երկրների` 1,2 մլրդ բնակչությամբ:
Սկզբում ԻԿԿ-ի կազմում եղել են Ասիայի եւ Աֆրիկայի 25 երկրներ եւ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը: ԻԿԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեն Բոսնիա եւ Հերցոգովինան, Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունը, ինչպես նաեւ Ֆիլիպինների ազգային-ազատագրական ճակատը: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Սաուդյան Արաբիայում:




























