Միշել Բահմանը, ով ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնում է Մինեսոտա նահանգը, պաշտոնապես հայտարարել է 2012թ. կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին:
Ելույթ ունենալով իր հարազատ Այովա նահանգի Վաթերլոո քաղաքում՝ Բահմանը հայտարարել է, թե մասնակցելու է Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններին, հաղորդում BBC Russian-ը:
Հանրային կարծիքի ուսումնասիրությունների համաձայն, 55-ամյա Բահմանը հանրապետականների ֆավորիտներից է համարվում:
Նրան նաեւ «արհեստավարժ մայրիկ» են անվանում: Բահմանը սեփական 5 երեխա ունի, եւ եւս 23 որդեգիրներ, որոնց դաստիարակում է պետության հաշվին:
Նա նաեւ վայելում է պահպանողական «Թեյի կուսակցություն» շարժման աջակցությունը:




























