Վրաստանի գլխավոր դատախազությունը հունիսի 28-ին քրեական գործ է հարուցել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Վրացական կուսակցության» համանախագահ Իրակլի Օկրուաշվիլիի նկատմամբ, հայտնում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։

Օկրուաշվիլին մեղադրվում է զինված ապօրինի խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու մեջ, ինչը 6-9 տարի ազատազրկում է նախատեսում։

Վրաստանի նախագահի նախկին կողմնակիցը պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո՝ 2007-ին հայտարարել էր ընդդիմադիր շարժում ստեղծելու մասին եւ հանդես եկել երկրի ղեկավարության հասցեին սուր մեղադրանքներով։

Այդ հայտարարությունից երկու օր անց Օկրուաշվիլին ձերբակալվել էր կոռուպցիայի մեջ մեղադրանքով։ Հարցաքննության ժամանակ նա լիովին հրաժարվել էր նախագահի հասցեին արած հայտարարություններից եւ մասնակի մեղավոր ճանաչել իրեն։ Օկրուաշվիլին ազատ էր արձակվել 10 հազար լարի (6,5 մլն դոլար) գրավի դիմաց։ 2008 թվականի ապրիլին նա քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում։