«Չափմանի գործի վրա» Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը կորցրել է 50 միլիոն դոլար: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով «Վեդոմոստին», ԱՀԾ նախկին գնդապետ Ալեքսանդր Պոտեեւի դավաճանության պատճառով ԱՄՆ-ում ռուս հետախույզների գործունեությունը եղել է վերահսկողության տակ, նշանակում է բոլոր ծախսերը, աշխատավարձերը, ուսուցման գումարները իզուր են եղել:
Հունիսի 27-ին Ալեքսանդր Պոտեեւը հայրենիքի դավաճանության եւ դասալքության համար դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման, նրան նաեւ զրկել են բոլոր կոչումներից եւ շքանշաններից:




























