Օրերս տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը NEWS.am-ին հետ զրույցում հաստատեց հանդիպման փաստը՝ նշելով, որ դա եղել է փակ հանդիպում, որից մանրամասներ հաղորդել չի կարող: Խուրշուդյանն, ի դեպ, հայտնեց, որ հանդիպումը եղել է սեպտեմբերին, սակայն NEWS.am-ի աղբյուրները պնդում են, որ եղել է ոչ թե մեկ, այլ երկու հանդիպում: