«Ես ուզում եմ իմ վերջին ֆիլմը լինի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին»,- հուլիսի 9-ին հայտարարել է բուլղար կինօպերատոր Ցվետանա Պասկալևան։ «Կարծում եմ, որ դա շուտով կլինի։ Սակայն եթե առանց փոխզիջումների ճանաչման համար ավելի երկար ժամանակ պահանջվի, ես պատրաստ եմ սպասել եւ մնալ Հյասատնաում»- ասել է Պասակլեւան։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ, կինոօպերատորի համոզմամբ, 1994թ-ին «Մենք բաց ենք թողել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու մեր հնարավորությունը։ Այն ժամանակ մենք ուժեղ էինք, իսկ ադրբեջանցիները թույլ եւ խնդրում էին դադարեցնել պատերազմը։ Ադրբեջանն այժմ ստանում է աջակցություն, իսկ մենք էլ փորձում ենք հասնել նրանց։ Պետք է մոռանալ բոլոր քաղաքական եւ կուսակցական տարաձայնություններն ու հավակնությունները եւ միավորվել ազգային խնդրի շուրջ»-նշել է Պասկալեւան։
Փաստավավերագրողը կարծում է, որ Հայաստանը կենտրոնացված ու կանոնակարգված քարոզչության կարիք ունի։ Ի հակադրություն մեզ՝ ադրբեջանական քարոզչությունը լավ կազմակերպված է, չնայած որ նրանք դեռ այն ժամանակ էլ ստում էին եւ այսօր էլ շարունակում են ստել"։
«Հայկական կողմը միշտ էլ կարծել է, որ աշխարհը գիտի իր ճշմարտացի լինելը»-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ի սենատի մի քանի ներկայացուցիչներ, ում հետ Պասկալեւան շփվել է, գաղափար անգամ չունեն Ղարաբաղի եւ ղարաբաղյան հակամարտության մասին։
Կինոօպերատորն ասում է, որ նա ի վիճակի չէ DVD-ֆորմատի վերածել իր 7 ֆիլմերը, որոնք Ղարաբաղյան պատերազմի մասին են, եւ որոնք մի շարք միջազգային փառատոններում մրցանակների են արժանացել։ Հայաստանի իշխանությունների մտքի անգամ չի անցնում ֆիլմերի ֆորմատի փոփոխման գործը ստանձնել եւ ֆիլմերում եղած կադրերն օգագործել իբրեւ ազգային քարոզչության նյութ։ «Քարոզչական նպատակներից ելնելով՝ արժե այդ ֆիլմերը նվիրել Հայաստան այցելած յուրաքանչյուր պատվիրակության»- ընդգծել է նա ։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի երեկ կատարած հայտարարությանը, այն է՝ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ասածների մեջ դրական երանգներ կան ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հարցում, Պասկալեւան ասաց, որ «դրանք պարզապես խոսքեր են»։ Նրա կարծիքով ոչ մի հայ նախագահ չի ստորագրի այնպիսի պայմանագիր, որը կհակասի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերին, քանի որ ժողովուրդն իսկույն նրա հրաժարականը կպահանջի"։
NEWS.am-ի լրագրողի հարցին, թե կգա՞ն Հայաստան «Նոր պասկալեւաներ», եթե Ղարաբաղում վերսկսվեն ռազմական գործողությունները, Պասկալեւան պատասխանել է « Ես համոզված եմ, որ կգան»։



























