Հարաբերությունների «վերբեռնում» իրականացնելով՝ Ռուաստանն ու ԱՄՆ-ը «միացրել են ավտոմեքենայի շարժիչը», որպեսզի ապագայում «բազում մղոններ միասին գնան»: Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Նրա կարծիքով, դա քաղաքական որոշում է՝ ընդունված երկու երկրների կողմից: «Այժմ ժամանակն է անցնել ավելի խորը, աճող փոխհարաբերությունների»,- նշել է նա: Պետքարտուղարը համոզմունք է հայտնել, որ երկու երկրներն էլ լավ հնարավորություն ունեն ցուցադրելու իրենց առաջնորդությունը տարբեր ձեւաչափերում: «Հաջորդ քայլն է շարունակել վստահությունը, փոխվստահությունը բոլոր մակարդակներում»,- հավաստիացրել է Քլինթոնը:
Նա նաեւ նկատել է, թե «Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, եւ բոլոր խոշոր երկրները քննարկում են գլոբալ ներ մարտահրավերները: Մենք ԱՄՆ նախագահի հետ շատ ենք խոսում, թե ինչպես կարելի է վերափոխել աշխարհը: Ուստի մենք Ռուսաստանի հետ գործընկերությունը կարեւոր ենք համարում», ասել է Քլինթոնը:




























