Բնապահպանական «Greenpeace» կազմակերպությունը հունիսի 28-ին քարոզարշավ է  սկսել Եվրոպայի խոշորագույն ավտոմեքենաներ արտադրող գերմանական ընկերության` Volkswagen-ի  դեմ: Ըստ կազմակերպիչների` տեսահոլովակ-պարոդիան, որը նկարահանվել է գերմանական ավտոարտադրող Դարտոմ Վեյդերի «Ուժ» գովազդում, ցույց է տալիս, թե որքան քիչ բան է արել Volkswagen-ը շրջակա միջավայրի պահպանության համար: Տեսահոլովակը տեղադրվել է YouTube-ում հունիսի 27-ին:

Ըստ բնապահպանների` գերմանական այս ընկերության հեղինակությունը, որպես էկոլոգիայի համար հոգ տանող, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդել է Lenta.ru-ն` վկայակոչելով Marketing Week-ին, բնապահպանները խորհուրդ են տալիս մեքենա արտադրողին վառելիք խնայող մոդելներ արտադրել: 

Նշենք, որ Volkswagen-ի տեսահոլովակն առաջին անգամ ցուցադրվել է փետրվարի 6-ին:  Այս տեսահոլովակը «Կաննի առյուծները» միջազգային 58-րդ գովազդների փառատոնում  «Ֆիլմ» կատեգորիայում ոսկի է նվաճել: