Պղնձի գինն իջնում է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային շուկաների բացասական դինամիկայի ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,22%-ով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց կազմելով մինչեւ 4,272 դոլար:

Լոնդոնի մետաղների բորսայում մեկ տոննա պղնձի գինը նվազել է 0,06%-ով՝ մինչեւ 9413,5 դոլար, ալյումինի գինն աճել է 1,89%-ով՝ մինչեւ 2486 դոլար, ցինկի գինը՝ 0,29%-ով՝ մինչեւ 2907,5 դոլար: