Հարավային դելտա-Ակվարիդա ասուպների հոսքն այս տարի կհասնի առավելագույն ակտիվության հուլիսի 30-ի գիշերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունում։

Հուլիսի 29-30-ի գիշերը Ջրհոսի համաստեղության Հարավային դելտա-Ակվարիդա ասուպների հոսքը կհասնի առավելագույն ակտիվության։ Միջազգային մետեորային կազմակերպության կանխատեսումներով՝ սպասվում է ժամում 16 ասուպ»,- ՏԱՍՍ-ին ասել են պլանետարիումում։

Ինչպես հավաստիացնում են աստղագետները, Ռուսաստանի տարածքից այս անգամ դիտումներին կխանգարի չափից ավելի պայծառ Լուսինը՝ լիալուսինը հունիսի 24-ին է, ասուպների հոսքի ակտիվության գագաթնակետից երկու օր առաջ։

Ջրհոսի համաստեղության Հարավային դելտա-Ակվարիդա ասուպաթափը ամեն տարի նկատվում է հուլիսի կեսից մինչեւ օգոստոսի կես։ Հուլիսին Ռուսաստանի բնակիչները ամեն անգամ կարողանում են երկնքում տեսնել նաեւ արծաթավուն ամպեր։ Հուլիսի 6-ին Երկիրը կգտնվի Արեգակից առավելագույն հեռավորության վրա, ինչի հետ կապված՝ վերջինի տեսանելի տրամագիծը ամենափոքրն է տարվա մեջ։