Ամերիկացի գիտնականների նոր աշխատության արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ում շինությունների կեսը գտնվում է վայրերում, որոնք առավել խոցելի են տարերային աղետների առաջացման դեպքում: Այդ սպառնալիքի ներքո գտնվող հատվածում են Նահանգների տարածքի շուրջ մեկ երրորդը, եւ այդուհանդերձ առավել սարսափելի աղետներն ի հայտ են գալիս հենց այդ վայրերում, հաղորդում է Earth's Future-ը:
Երբ գիտնականները ստեղծել են ԱՄՆ-ի համար այդպիսի թեժ կետերի ծրագիրը եւ համեմատել այն հին կառույցների հետ, ապա պարզվել է, որ, չնայած գիտնականների՝ հնարավոր աղետները կանխարգելելու բոլոր փորձերին, մարդիկ դեռեւս շարունակում են ակտիվորեն կառուցապատել վտանգավոր գոտիները:
Դա նշանակում է, որ շատ ավելի շատ մարդ կտուժի փոթորիկներից հետագայում՝ հատկապես հաշվի առնելով, որ կլիմայի փոփոխությունը մեծացնում է փոթորիկների ինտենսիվությունն ու հյաճախականությունը: Ռիսկերը հիմնականում սահմանափակվում են արեւելյան ափով եւ Մեքսիկյան նեղուցի շուրջ նահանգներով, որտեղ փոթորիկները հատկապես տարածված են:
Իհարկե, արեւելյան ափի երկայնքով բազմաթիվ նոր շինություններ կառուցվում են՝ հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ առանձնահատկությունները, իսկ դա նշանակում է, որ դրանք տուժում են ավելի քիչ, քան առավել հին շենքերը: Այդուհանդերձ, տարերային աղետներին հակազդելու բոոլր միջոցառումները իրականում պարզապես նվազեցնում են ավերածությունների կամ զոհվելու ռիսկը:
Այդ շրջաններում շինարարությունը դեռեւս աճում է արագ տեմպերով, քան մյուս շրջաններում, ինչը կանխատեսում է հետագայում ավելի մեծ կորուստներ, եթե անգամ հաշվի չառնենք կլիմայի փոփոխության հետեւանքները:





























