Բնական աղետները, չնայած փրկության բոլոր հնարավոր միջոցներին, դեռեւս հանգեցնում են մարդկանց մահվան ամբողջ մոլորակում: Անցած տարվա ՄԱԿ-ի հաշվետվությունոմ նշվել է, որ էքստրեմալ բնական աղետները հանգեցրել են 15 հազար մարդու մահվան եւ 170 միլիարդ դոլարի կորստի: Բացի այդ, մարդու միջամտության պատճառով այդ երեւույթների թիվն աճում է տարեցտարի, հաղորդում է Planet- today-ը:
Բնական աղետները կլիմայական երեւույթներ են, որոնք բնորոշ չեն այն տարածաշրջանին կամ սեզոնին, որում դրանք տեղի են ունենում: Օրինակ՝ ձյունը Սահարայում: Դա նաեւ վերաբերում է եղանակային իրադարձություններին, որոնք ազդում են տվյալ շրջանում մարդկանց կյանքի որակի վրա՝ երաշտ, փոթորիկներ, ջրհեղեղներ, ցրտահարումներ:
ԱՄՆ Ազգային լաբորատորիայից կլիմայաբանության փորձագետ, դոկտոր Մայքլ Վեները համարում է, որ ներկայում մի շարք կլիմայական երեւույթներ վատթարացել են մոլորակի կլիմայի վրա մարդկային ազդեցության պատճառով: Այնպես որ կարելի է ակնկալել, որ նաեւ մյուս բնական աղետները կդառնան առավել դաժան տաքացման պատճառով: Արդեն այժմ մասնագետները գրանցում են երաշտների եւ էքստրեմալ տեղումների թվի եւ ինտենսիվության աճ:
Գիտնականները համարում են, որ փոթորիկները կդառնան շատ ավելի երկարատեւ եւ ինտենսիվ, սակայն դրանց թիվը կկրճատվի: Ընդ որում՝ կան դեռեւս եղանակային երեւույթներ, որոնք գրեթե անհնար է չափել: Օրինակ՝ տորնադոն կամ «դերեխո» քամիները:
Եւս մեկ մասնագետ՝ Քեւին Թրենբերթը, որը մասնագիտացած է մթնոլորտի ոլորտում, նշում է, որ առավել կարեւոր է ոչ թե փաստը, որ այդ իրադարձությունները շատացել են, այլ այն, որ դրանք սկսել էր ավելի զգալի վնաս հասցնել, դարձել են ավելի ավերիչ եւ ինտենսիվ:
Ընդ որում՝ գիտնականներն ընդգծում են, որ էքստրեմալ եղանակային երեւույթների թիվն ու ուժգնությունը շարունակում է մեծանալ մարդու գործունեության ազդեցության ներքո կլիմայի փոփոխությանը զուգընթաց:





























