Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյէ Բեթելի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է. նա ինքնամեկուսացվել է, հաղորդում է Politico-ն:
Դրական ախտորոշման մասին լուրերը, որոնք հրապարակվել էին կիրակի նրա գրասենյակի կողմից, ի հայտ են եկել երկու օր առաջ, երբ Բեթելը մասնակցել էր Եվրամիության գագաթնաժողովին ԵՄ մյուս առաջնորդների հետ:
Բեթելի գրասենյակը հայտարարել է, որ գագաթնաժողովի առաջնորդներից եւ ոչ մեկը նրա «մերձակա շփումների» շարքին չի դասվում, քանի որ պահպանվել էին զգուշության կանոնները, ինչպես դիմակներ կրելն ու սոցիալական հեռավորությունը պահպանելը:
Հաղորդվում է, որ 48-ամյա Բեթելն ունի թեթեւ ախտանշաններ՝ ներառյալ ջերմությունն ու գլխացավը: Նա պատրաստվում է տանը մնալ 10 օր եւ շարունակել աշխատանքը:
Բեթելը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափը մայիսի սկզբում:





























