Forbes ամսագիրը պաշտոնական կայքում հրապարակել է «30-ից 30» ամենամյա վարկանիշը, որտեղ նշվել են միչեւ 30 տարեկան ամենահաջողակ եւ հեռանկարային երիտասարդների անունները։
Հայկական ծագում ունեցող ամերիկացի Արամ Շատախցյանը մտնում է ձեռներեցության եւ տեխնոլոգիաների ոլորտի ամենահաջողակ երիտասարդների թվի մեջ։ 29-ամյա գործարարը CodeSignal պլատֆորմի համահիմնադիրն է, որի նպատակն է տեխնիկական եւ տեխնոլոգիական տաղանդների որոնումը, զարգացումը եւ առաջմղումը։ https://www.forbes.com/profile/aram-shatakhtsyan/?list=30under30-enterprise-technology&sh=505401b17c67
Նրա պլատֆորմը ներդրողներից 12,5 մլն դոլար է ներգրավել։
Ամսագրի փորձագետները դիտարկել են ավելի քան 15 000 թեկնածու, որոնցից 600-ն է ընտրվել 20 տարբեր անվանակարգերում։ Յուրաքանչյուր անվանակարգում ներառվել է 30-ական երիտասարդ։





























