Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ հեռուստաալիքներից մեկում սեփական թոք-շոուն է վարելու: Այս մասին գրում է «Sputnik Մերձավոր արտասահման» Telegram-ալիքը:

Նշվում է, որ շոուի շրջանակներում կհեռարձակեն հանդիպումներ վրացական հասարակության ներկայացուցիչների հետ:

Սահակաշվիլին նաեւ հայտարարել է երիտասարդական համագումարի անցկացման մասին՝ Օդեսայում, որտեղ նախատեսում է հարյուրավոր երիտասարդների հավաքել Վրաստանից: Նրա խոսքով՝ միջոցառման թեման կլինի նորարարությունը:

Մարտին Սահակաշվիլին Վրաստանի իշխանություններին առաջարկել էր թույլ տալ իրեն մեկ օրով գալ երկիր եւ տեսնել իր այցի հետեւանքները: Երկրի նախկին նախագահի խոսքով՝ հենց ինքը հայտնվի վրացական հողում, անմիջապես պարզ կդառնա, որ իրեն աջակցում է բնակչության 70-75 տոկոսը, իսկ ներկայիս իշխանությանը՝ ընդամենը 5 տոկոսը:

2017-ին Սահակաշվիլին արդեն սկսել էր «Այլ Ուկրաինա» թոք-շոուն վարել ZIK հեռուստաալիքում: Նա հայտարարել է, որ ցուցադրելու է «այնպիսի Ուկրաինա, ինչպիսին ոչ մի այլ ալիք չի ցուցադրում»: