Ավստրալիայում ապրում են բզեզներ, որոնք կարող են ներքեւից սահել ջրի մակերեւույթին, ինչպես առաստաղի վրայով: Բացահայտումը, որը նկարագրված է Ethology թերթի էջերում, կատարել են կենսաբաններ Խոսե Վալդեսը եւ Ջոն Գուլդը:

Բոլորին ծանոթ են միջատները, որոնք կարող են սահել ջրի մակերեւույթին, օրինակ՝ ջրաչափերը: Ավստրալիայում, որը հայտնի է իր անսովոր կենդանի արարածներով, կան նման միջատներ, միայն թե դրանք ջրի մակերեւույթին տեղաշարժվում են ոչ թե վերեւից, այլ ներքեւից: Այսինքն, եթե ջրի մակերեսի թաղանթը համարենք ջրամբարի «առաստաղ», ապա հազվագյուտ բզեզները քայլում են առաստաղի վրայով:

«Ես ուշադրություն դարձրեցի այս հետաքրքիր բզեզների վրա, երբ Նոր Հարավային Ուելսի Watagans ազգային պարկում արշավի էի: Գիտական գրականության մեջ կան այս երեւույթի ակնարկներ, բայց շատ սուղ»,- գրում է Ջոն Գուլդը, ով նկարահանել է ջրամբարի «առաստաղի» վրայով վազող բզեզին:

Գուլդի հետազոտությանը միացել է Խոսե Վալդեսը, որը միջատին դասակարգել է որպես Hydraenidae-ների ներկայացուցիչ: Նման բզեզները «առաստաղի վրա» իրենց կարողանում են պահել փորիկի վրա օդով փուչիկի շնորհիվ: Բայց գիտնականները դեռեւս լիովին չեն հասկանում, թե ինչպես է բացատրվում այդ երեւույթը բզեզների մորֆոլոգիայի եւ անատոմիայի մակարդակում։ Դրա համար նոր ուսումնասիրություններ են անհրաժեշտ։

https://www.youtube.com/watch?v=BHYaK6oizl8