Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ընդդիմության վերադասավորումներ այս պահին չի տեսնում: Այդ մասին նա հայտարարել հոկտեմբերի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը:
Փոխնախագահը նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է մնալ ծանրակշիռ ուժ։
«Ի վերջո, մենք ընտրություններում դրանց ուժն էլ տեսանք, դիմադրությունն էլ տեսանք, դաշնակցության ձայների քանակն էլ տեսանք։ Ընդդիմության դերի վերաբաշխում այս պահին դեռեւս չեմ տեսնում»,- նշեց Զոհրաբյանը:
Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը միշտ էլ ներկայացրել է իշխանափոխության իր պահանջը, սակայն համաձայն է Սերժ Սարգսյանի Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականության հետ։
«Դաշնակցությունը 119 տարեկան քաղաքական ուժ է եւ եթե մենք չենք տեսել 1915, 1918 թվական, Ալեքսանդրապոլի եւ Կարսի պայմանագրեր, ապա նրանք տեսել են եւ, բնականաբար, թուրքերի հետ ունեն պատմական խնդիրներ: Հիմա ինչ էլ անենք, իրենք ասելու են՝ սխալ է, եկեք մեր ձեւով անենք, իսկ իրենց ձեւը մեզ հայտնի չէ։ Ընդամենը ընդդիմանում են: Գոնե մենք առաջարկել ենք՝ ինչ ենք ուզում»,- ասաց Ռազմիկ Զոհրաբյանը։




























