Ոսկու գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0,3%-ով կամ 5,25 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով մինչեւ 1777 դոլար:

Ներդրողներին մտահոգում է աշխարհում կորոնավիրուսի նոր «դելտա» շտամի տարածումը: 

Նոր լոքդաունը կարող է դանդաղեցնել աշխարհում տնտեսական ակտիվության վերականգնումը: Այդ ֆոնին աճում է հուսալի ակտիվների, այդ թվում ոսկու նկատմամբ հետաքրքրությունը: