Պղինձն էժանանում է: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,62%-ով՝ մեկ ֆունտի դիմաց կազմելով մինչեւ 4,265 դոլար:
Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի գինն աճել է 0,43%-ով՝ մինչեւ 9374,5 դոլար, ալյումինի գինը նվազել է 1,1%-ով՝ մինչեւ 2523,5 դոլար, ցինկի գինն աճել է 0,81%-ով՝ մեկ տոննայի դիմաց կազմելով մինչեւ 2974,5 դոլար:
Ներդրողներին մտահոգում է աշխարհում COVID-19-ի «դելտա» տարբերակի տարածումը: Այդ ֆոնին թրեյդերներին մտահոգում է համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի դանդաղեցումը:




























