Ավստրալիայի Նոքս քաղաքի տեղական իշխանությունները կատուների համար «պարետային ժամ» են մտցրել: Ընտանի կենդանիներին արգելվում է ամբողջ օրը տնից դուրս գալ, հայտնում է Daily Mail-ը:

Կենդանիների տերերը պարտավոր են հետեւել դրան: Քաղաքային իշխանությունները թույլ են տվել ընտանի կենդանիներին պահել միայն տանը, գոմում, ավտոտնակում կամ բնում, իսկ կատուները կարող են դուրս գալ միայն տան տարածք:

Այս նորամուծության հիմնական նպատակը թռչուններին, սողուններին եւ պարկամկներին կատուներից փրկելն է:

«Դա պարզապես արդար չէ նրանց (կատուների) հանդեպ: Դա նման է կենդանաբանական այգում վագր պահելուն»,- ասել է տեղի բնակիչ Շառլոտա Ջենսենը:

Հոկտեմբերի 1-ից տերերը նախազգուշացումներ կստանան, եթե կատուն լքի տարածքը: Պարզաբանվում է, որ վեց ամիս հետո բնակիչները ավելի քան 500 դոլարի տուգանքի կենթարկվեն, եթե կատուն պարբերաբար դուրս գա փողոց: