Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 30-ին հեռակա կարգով նախնական ազատազրկման վճիռ է կայացրել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Վրացական կուսակցության» համանախագահ Իրակլի Օկրուաշվիլիի նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 29-ին Վրաստանի դատախազությունը զինված խմբավորումների ստեղծման մեղադրանք էր առաջադրել Ֆրանսիայում բնակվող Օկրուաշվիլիին:

Վրաստանի ՆԳՆ-ն հունիսի 23-ին տեսագրություն էր տարածել, որում մի քանի ձերբակալվածներ խոստովանում էին, թե Օկրուաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան` ռուսական հատուկ նշանակության 200 գրոհայինների ուղեկցությամբ:

Օկրուաշվիլին պաշտպանության նախարարի պաշտոնը լքել էր 2007թ., իսկ 2008թ. Մարտի 28-ին դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել էր 11 տարվա ազատազրկման: