Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի առջեւ բողոքի ակցիա է կայացել` ի պաշտպանություն հիջաբի: Ինչպես հայտնում է SalamNews-ը, ձերբակալված մոտ 10 հավատացյալների ընտանիքներ պահանջել են ազատել իրենց հարազատներին եւ վանկարկել են «Մեր իրավունքները խախտվում են», «Ազատություն խղճի բանտարկյալներին»:
Ակցիայի մասնակիցներին ձերբակալել են եւ տեղափոխել ընդունարան: Անցտանգության ուժերն առգրավել են լրագրողների տեսախցիկները եւ մաքրել տեսագրությունները:




























