Ռուսաստանի Պրիմորսկո-Ախտարսկի շրջանային դատարանի որոշմամբ, «օրենքով գող» Զաքրո Բոյաջյանը, ով բնակվում էր Կրասնոդարի մարզի տարածքում, Ռուսաստանից արտաքսվել է Վրաստան:
Նրան հինգ տարով արգելվել է վերադառնալ Ռուսաստան:
Քննության տվյալներով, Բոյաջյանը, ով հայտնի է որպես Զաքրո կամ Զաքերյա, փորձել է Կուբանում հանցավոր խմբավորում ստեղծել:
1996թ. Նրան դատապարտել են զենքի ապօրինի ձեռքբերման եւ պահման համար 13 տարվա ազատազրկման: Սակայն 2004թ. Նա վաղաժամկետ ազատ էր արձակվել եւ ապօրինի հիմունքներով ապրում էր Ռուսաստանի տարածքում:
Նախօրեին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ եւ Բոյաջյանին ուղարկել են իր հայրենիք:




























