Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպությունը (ՀՄԿ) ընդունել է Անտարկտիկական մայրցամաքի համար ամենաբարձր ջերմաստիճանի նոր ռեկորդը՝ Ցելսիուսի 18,3° 2020թ. փետրվարի 6-ին, Էսպերանսա (Արգենտինա) կայանում։ Միեւնույն ժամանակ, կազմակերպությունը մերժել է էլ ավելի բարձր ջերմաստիճանի՝ 20,75° C, հայտը, որը գրանցվել է 2020թ. փետրվարի 9-ին Սեյմուր կղզում, հավերժական սառածության մոնիթորինգի ավտոմատացված կենտրոնում (Բրազիլիա)։

Նախորդ ռեկորդը անտարկտիկական շրջանի համար (աշխարհամասում, ներառյալ մայրցամաքն ու մերձակա կղզիները) կազմել է 17,5 °C եւ գրանցվել է 2015թ. մարտի 24-ին Էսպերանսա հետազոտական կայանում։ Անտարկտիկական շրջանի համար ռեկորդային ցուցանիշը (բոլոր սառույցները/հողերը դեպի 60 աստիճան լայնությունից հարավ) կազմում է 19,8 °C եւ գրանցվել է Սիգնի կղզում 1982թ. հունվարին։

«Չափազանց կարեւոր է ստուգել առավելագույն ջերմաստիճանի այս ռեկորդը, քանի որ դա կօգնի մեզ պատկերացում կազմել Երկրի ամենահեռավոր ծայրերից մեկի եղանակի եւ կլիմայի մասին։ Անտարկտիկան թույլ է ընդգրկված մշտական եւ կայուն դիտարկումների եւ եղանակի ու կլիմայի կանխատեսումների ոլորտում, եւ անգամ ավելի վատ, քան Արկտիկան, չնայած երկու տարածքն էլ կարեւոր դեր են խաղում կլիմայական եւ օվլիանոսյան մոդելների ու ծովի մակարդակի բարձրացման ձեւավորման հարցերում»,- ասել է ՀՄԿ գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Փետերի Թաալասը։