ԱՄՆ Վիրջինիա նահանգում արգելել են օդապարիկներ բաց թողնել բաց երկնքում:

Խախտման համար սպառնում է 25 դոլարի չափով տուգանք, հաղորդում է The Hill-ը:

Նոր օրենքը տարածվում է 16 տարեկանից բարձր բոլոր անձանց վրա, որոնք մտադիր են բաց երկնքում բաց թողնել չկենսաքայքայվող օդապարիկներ:

Նահանգի ներկայացուցիչ Նենսի Գայը հույս է հայտնել, որ օրենքը կբարձրացնի իրազեկվածությունը այն մասին, թե ինչ վնաս է այդպիսով հասցվում շրջակա միջավայրին: